Միրզոյանը ցավակցել է Չավուօղլուին, վերջինս պատասխանել է նրան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին ցավակցել է Թուրքիայում ածխահանքի պայթյունի կապակցությամբ:

 

«Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին,- գրել է Միրզոյանը՝ գրառման մեջ նշելով Չավուշօղլուին։

 


 

ՀՀ արտգործնախարարի գրառմանը պատասխանել է թուրք պաշտոնյան:

 

«Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- գրել է Չավուշօղլուն։
 

Նշենք, որ ըստ տեղեկությունների, զոհերի թիվն այս պահին հասել է 41-ի։

 

Քաղաքականություն