Պուտինը սպառնացե՞լ է սրել հակամարտությունը․ Շոլցը պատասխանել է

Ռուսաստանը երբեք Գերմանիային չի սպառնացել ուկրաինական ճգնաժամի սրմամբ, Die Welt թերթին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։


Թերթի լրագրողը Շոլցին հարցրել է, թե «արդյո՞ք Պուտինը երբևէ սպառնացել է սրել հակամարտությունը»: Սրան ի պատասխան՝ քաղաքական գործիչը նշել է, որ արևմտյան լրատվամիջոցները բավականին ազատ են մեկնաբանում Բեռլինի և Մոսկվայի միջև բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները։

 

«Լավ պատճառներով ես չեմ հայտնում Ռուսաստանի նախագահի հետ ունեցած բանակցությունների մասին: Բայց ահա թե ինչ կարող եմ ասել. այն հաղորդումները, որոնք ես կարդացել եմ այդ բանակցությունների ընթացքում ենթադրյալ սպառնալիքների մասին, կեղծ են»,- ասել է Գերմանիայի կանցլերը:


Ավելի վաղ Օլաֆ Շոլցը զգուշացրել էր գազի և նավթի շեմային գների ներդրման ռիսկերի մասին։ Նրա խոսքով՝ «գնային առաստաղի» վերաբերյալ քաղաքական որոշումը կարող է հանգեցնել Եվրոպայում էներգառեսուրսների դեֆիցիտի, քանի որ վառելիք արտադրողներն այն կվաճառեն ավելի շահավետ պայմաններով։

Քաղաքականություն