Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ Ջորջիա Մելոնին, երդվել է

Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ Ջորջիա Մելոնին, երդվել է։ Հեռարձակումն իրականացրել է Rai News հեռուստաալիքը։

Երդվել են նաեւ 24 նախարարներ, որոնցից վեցը կանայք են՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հոկտեմբերի 21-ին Մելոնին ստացել է Իտալիայի կառավարություն ձեւավորելու մանդատ։

 

«Իտալիայի եղբայրներ»-ը իտալական աջակողմյան քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 3-ը կոչվում էր «Իտալիայի եղբայրներ՝ Ազգային դաշինք»։

Քաղաքականություն

Պատահարներ