Մեդվեդևը հայտնել է, թե որ «արդյունքն» է ընդունելի Ռուաստանի համար

Ցանկացած «արդյունք» ընդունելի է Ռուսաստանի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում երկրի հիմնարար շահերին՝ որպես Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ պետության, քանի դեռ հարևան երկրները չեն մտնում թշնամական տրամադրված ռազմական բլոկներ՝ իր դեմ ուղղված միջուկային ուժերով` ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

 

Իր Telegram ալիքում Մեդվեդևը խոսել է միջազգային իրավիճակի մասին։ Նա գրել է, որ ցանկացած երկիր նախապատվություն է տալիս ամենակարևոր առաջնահերթություններին` իր քաղաքացիների պաշտպանությանը և պետական ​​անկախությանը, և այդ պաշտպանությունը, ըստ Մեդվեդևի, հնարավոր է ոչ միայն իր, այլ նաև այլոց տարածքում, եթե դրա համար հիմքեր կան:

 

«Պատճառները միանգամայն ակնհայտ են՝ ահաբեկչություն և այս երկրի քաղաքացիների սպանություն։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական ուժ կիրառել՝ պաշտպանելու նաև օտար տարածքներում ոչնչացվող իր քաղաքացիներին։ Նման իրավունքը ներառում է կանխարգելիչ, նախաձեռնող գործողություններ` իր քաղաքացիների նկատմամբ հետագա սպանությունները, ցեղասպանությունը և այլ հանցագործությունները կանխելու համար»,- գրել է նա։

 

Բացի այդ, Մեդվեդևը նշել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, սակայն պետք է նկատի ունենալ, որ պատմությունն անխոս առաջ է շարժվում։ 

 

Քաղաքականություն