ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի հետ բախման վտանգավոր գծին

Կիևի ռեժիմի մեջ զենք մտցնելով՝ ՆԱՏՕ-ի երկրները մոտենում են Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին` ասել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։

 

«ՆԱՏՕ-ի երկրները գերադասում են համեստորեն լռել ուկրաինական ճգնաժամին իրենց մասնակցության մասին, սակայն չի կարելի թաքցնել ճշմարտությունը. նրանք, կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել Կիևին, նրան հետախուզություն մատակարարել, զինվորներին մարզել և ցուցումներ տալ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է Վորոնցովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի քննարկմանը։

 

Վորոնցովը նշել է, որ անցյալ շաբաթ հրապարակված Կիլի ինստիտուտի թարմացված տվյալների համաձայն՝ Ուկրաինային Արևմուտքի ընդհանուր ռազմական օգնությունն արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար։ Դրա կեսից ավելին (28,3 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը «նրանց դարձնում է Ռուսաստանի դեմ ագրեսիայի, ինչպես նաև ռազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների մեղսակիցներ»։

 

«Բոլոր մասնակիցները, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն»,- վստահեցրել է նա։

Քաղաքականություն