Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» խորագրով զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

 

«Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

 

Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 28-ը․ դրանց նպատակը համարվում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումը։ 

Քաղաքականություն

Պատահարներ