Փաշինյանը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
 

Կառավարությունից հայտնում են, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը տեղի է ունենում Ռայիսիի հրավերով: 

 

Ինչպես ավելի վաղ գրել էր ISNA-ն՝ Փաշինյան - Ռայիսի հանդիպման արդյունքում Թեհրանի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի։

Քաղաքականություն

Պատահարներ