«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի

 Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, գրում է mehrnews.com-ը։

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։ Նշելով, որ բարիդրացիական քաղաքականությունն Իրանի կառավարության ընդգծված քաղաքականություններից մեկն է: Նա հավելել է, որ նման երկկողմ հանդիպումների անցկացումը օրակարգում են: Դրանք ուղղված են լինելու Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգային հարաբերությունների զարգացմանը։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները և հայտարարել.

 

«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Քաղաքականություն

Պատահարներ