ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման մասին

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներին:

 

Հիշեցնենք, որ այսօր կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված են եղել հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։ 

 

«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր այն գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, եւ դա պայմաններ է ստեղծում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար։ Ընդ որում՝ երբ ասում եմ ընդհանուր առմամբ, նկատի ունեմ եւ ոչ վաղ անցյալի ընթացիկ իրադարձությունները, եւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկու տարի առաջ։ Այդուհանդերձ, այն ժամանակ մեզ հաջողվեց պայմանավորվել սկզբունքային հարցերի շուրջ։ Այսօրվա քննարկումը եւս խոսում է այն մասին, որ մենք կարող ենք պայմանավորվել նաեւ մեր բոլոր երկրների ապագայի շուրջ։ Նկատի ունեմ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են այս տարածքում, շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ։ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի վերջնական եւ համապարփակ կարգավորում տեղի ունենա։ Մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը, կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այս երկարատեւ հակամարտությանը վերջ դնելու համար»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ