Զելենսկին ասել է, թե ինչու է հիասթափվել Իսրայելից և ինչ ակնկալիքներ ունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմում Իսրայելի չեզոքության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 

 

Զելենսկին այնուամենայնիվ ասել է, որ դիրքորոշման հնարավոր փոփոխություն կարող է լինել մոտ ապագայում, քանի որ իսրայելական կողմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել կապի առաջնակարգ համակարգեր:
 

Իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրանայի նախագահը հայտարարել է, որ անգամ փորձել է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը՝ ստիպելու Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել:
 

Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական զենքի կիրառումը կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար: Նա վկայակոչելով տարբեր երկրների հետախուզական տվյալները նշել է, որ «Ռուսաստանը ձեռք է բերել ավելի քան 1500 իրանական մարտական անօդաչու թռչող սարք»:

Քաղաքականություն

Պատահարներ