Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Նա նշեց, որ մի քանի օրից կմեկնի Վաշինգտոն:

 

«Այնտեղ կլինի իմ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը», - ասաց նա:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի էր ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց էին ունեցել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։

Քաղաքականություն

Պատահարներ