Գերմանիան իր քաղաքացիներին խնդրում է լքել Իրանը

 Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: Այս մասին հայտնել է Reuters-ը: 

«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է, որ հատկապես վտանգի տակ են երկքաղաքացիները: 
Բեռլինը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները:

Քաղաքականություն

Պատահարներ