Գերմանիայից հերքում են Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի կառավարությունը հերքել է Ուկրաինայի հարցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշման փոփոխության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը։ Այս մասին հայտնում է Welt թերթը ՝ վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Զրույցի ընթացքում կանցլերը կրկնել է իր դիրքորոշումը, ըստ որի` հենց Ռուսաստանի նախագահը պետք է դադարեցնի այդ դաժան պատերազմը, դուրս բերի ռուսական զորքերը Ուկրաինայից եւ խաղաղ բանակցությունների մեջ մտնի Կիեւի հետ», — ասել է պարբերականի աղբյուրը:

 

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այժմ գերմանացի քաղաքական գործիչը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հետ պետք է ընդհանուր լեզու գտնել։ 

Քաղաքականություն

Պատահարներ