ՀԱՊԿ-ից խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Ըստ Սեմերիկովի` ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվում է։

 

«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության ոլորտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների անունից պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթ այս հարցի վերաբերյալ», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Քաղաքականություն

Պատահարներ