«Մենք Զելենսկի սատանային կբերենք Գրոզնի»․ Քադիրովն ասել է, թե ինչ նպատակով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ի իր ալիքում աուդիո հաղորդագրություն է հրապարակել, որում վստահեցրել է, որ ռուսական զորքերը շուտով հաղթելու են Ուկրաինայի զինված հակամարտությունը, փոխանցում է rbc.ru-ն։ 

 

«Մենք Զելենսկի սատանային կբերենք Գրոզնի և նրան կնշանակենք Պուտինի պողոտայի գլխավոր հավաքարար, նա գիշեր-ցերեկ մաքրելու է այս պողոտան»,- ասել է Քադիրովը։

 

Քադիրովը նաև մեկնաբանել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե ինքը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատել է Ախմատի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ապտա Ալաուդինովին։ Քադիրովը Ալաուդինովին անվանել է «սիրելի եղբայր» և ասել, որ Ախմատի հատուկ նշանակության ջոկատի զինվորները «չունեն ոչ պաշտոն, ոչ կոչում, ոչ շքանշան, ոչ մեդալ, այլ միայն այն ուղին», որը սկսել է Չեչնիայի ղեկավար Ախմաթ Քադիրովի հայրը։

 

Քաղաքականություն

Պատահարներ