«Որևէ մեկը կասկածի տակ չի դնում այս հարցը». Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում` 2023 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը, հայտարարեց, որ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են դրանք։ 

 

«Վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այս հարցը»,–ասաց արտգործնախարարը։

 

Նրա խոսքով` տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և շատ կարևոր մաս համապարփակ կարգավորման համար։

Մյուս դետալները, ըստ նախարարի, դեռ քննարկվում են:

 

«Պետք է արձանագրեմ հայկական կողմի կառուցողականությունն ու ադրբեջանական և հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»,- ընդգծեց Միրզոյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ