Ստոլտենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Թուրքիայի պահանջները. Չավուշօղլուի արձագանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջները։ Այս մասին գրում է kommersant-ը:

 

«Եկել է ժամանակը` սկանդինավյան երկու երկրներին ասելու «Բարի գալուստ»», - ասել է նա:

 

Թուրքիան համաձայն չէ Ստոլտենբերգի այն հայտարարության հետ, որ Շվեդիան և Ֆինլանդիան կատարել են ՆԱՏՕ-ի դաշինք մտնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները: Ստոլտենբերգի հայտարարությանն իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

Քաղաքականություն

Պատահարներ