«Չեմ բացառում, որ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել». Պապոյան

Իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին:

 

«Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց»,-ասել է Պապոյանը:

 

Հարցին՝ ում հորդորով է առաջարկվել վերահաշվարկ իրականացնել` հաշվի առնելով, որ տեղեկեկություններ կան, որ վերահաշվարկի առաջարկ անողը եղել է Արսեն Թորոսյանը, Պապոյանը ասաց.

 

«Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ նման սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները։ Չեմ կարծում, որ լուրջ սխալ է տեղի ունեցել։ Ձայները իրար այնքան մոտ են, այդքանի մեջ 30 տոկոսը մնացել է նույնը, 30 տոկոսինը օրինակ 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսին էլ պակասել է, սրանք միջինացված եմ ասում»,- նշեց նա և բացառեց ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած։

Քաղաքականություն

Պատահարներ