Հունգարիայի փոխվարչապետն ու Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել են

Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։

Քաղաքականություն

Պատահարներ