Կիևին տրվող օգնությունը շարունակական կլինի. Սալիվան

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և հաստատել տնտեսական և հումանիտար օգնության շարունակությունը։  Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

 

«Նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն այսօր Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, պաշտպանության նախարար Ռեզնիկովի և այլոց հետ՝ ընդգծելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային և նրա ժողովրդին»,- նշվում է գրառման մեջ։

 

Սպիտակ տունը նշել է, որ Սալիվանը նաև «հաստատել է Ուկրաինային տնտեսական և հումանիտար օգնության շարունակական տրամադրումը»։

 

Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Սալիվանը այսօր չհայտարարված այց է կատարել Կիև։

Քաղաքականություն

Պատահարներ