ՆԱՏՕ–ի արձագանքը` սահմանազատման պետական հանձնաժողովի նիստի վերաբերյալ

 ՆԱՏՕ–ն ողջունում է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստը։ Twitter–ի իր էջում հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

 

«Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ երեկվա բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։

 

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում անցկացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ