Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը

Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, հնարավոր է, որ տեղի ունենան այս ամսում` նոյեմբերին։

 

Аuroranews.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ասաց, որ առաջարկ ստացվել է, բայց հանդիպման կայանալու մասին տեղեկատվությունը հայկական կողմը  դեռ չի կարող հաստատել, քանի դեռ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության հիմնական կետերը  կյանքի կոչված չեն: 

 

«Նկատի ունեմ հումանիտար խնդիրների վերացումն ու տարածքային ամբողջականության հարցը: Այս կետերի կյանքի կոչումից հետո նոր անդրադարձ է լինելու մյուս ոլորտներին` այդ թվում նաև խորհրդարանական շփումներին»,- ասաց Խաչատրյանը:


Ստացվում է, որ առաջարկ եղել է, սակայն ՀՀ-ն կընդունի այն, թե ոչ` կախված է վերը նշվածից: Որևէ ժամկետի մասին խոսելն այս փուլում անիմաստ է:

Քաղաքականություն

Պատահարներ