«Առաջին հղի տղամարդու պարգևը Զելենսկու համար ապահովված կլինի». Զախարովան ծաղրել է Զելենսկուն և Կուլեբային

«Կուլեբայի տրամաբանությամբ, եթե Բանկովայան մնա առանց էլեկտրաէներգիայի, ապա առաջին հղի տղամարդու պարգևը Զելենսկու համար ապահովված կլինի»: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում է գրել՝ ծաղրելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, ով ասել էր, որ  երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները կարող են նպաստել ծնելիության աճին։ Տեղեկատվությունը փոխանցում է news.ru-ն: 

 

Նա նաև հրապարակել է մի նկար, որը ցույց է տալիս թե ինչպես է 30 տարվա ընթացքում Ուկրաինայի բնակչությունը նվազել 10 միլիոնով:  Զախարովան հեգնել է, որ դրանում մեղավոր են երկրում էլեկտրաէներգիայի առկայությունը, ինչպես նաև «Ռուսաստանի հետ սպասարկվող անջատիչները»։

 

«Հիմա ցրտին, առանց լույսի ու ջերմության, գործը տեղից կշարժվի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ