«Իրանն իսկապես Ռուսաստանին է փոխանցել անօդաչու սարքերի խմբաքանակ, սակայն...». Իրանի ԱԳՆ

Իրանն իսկապես Ռուսաստանին է փոխանցել անօդաչու սարքերի խմբաքանակ, սակայն դա արել է մինչ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարը, փոխանցում է The Washington Post-ը։

 

«Մենք սահմանափակ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր ենք փոխանցել Ռուսաստանին», — հայտարարել է նախարարը:

 

Նա նաեւ նշել է, որ Թեհրանը եւ Կիեւը պայմանավորվածություն ունեն, ըստ որի՝ վերջինս Իրանին կփոխանցի փաստաթղթեր, որոնք հաստատում են Մոսկվայի կողմից իրանական դրոնների օգտագործումը հատուկ գործողության ընթացքում:

Միևնույն ժամանակ, Աբդոլլահիանը հերքել է նոյեմբերին Սպիտակ տան կողմից հնչեցված այն տեղեկությունը, թե իբր Իրանը մտադիր է հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։

 

Քաղաքականություն

Պատահարներ