«Նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման վերաբերյալ». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարաել է, որ նախնական պայմանավորվածություն կա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման վերաբերյալ:

 

Բայրամովի խոսքով՝ օգոստոսի 31-ին կայացած հանդիպմանը նշվել է, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին:

 

«Բայց պետք է հաշվի առնել, որ դրանից հետո տեղի է ունեցել չպլանավորված քառակողմ հանդիպում։ Ուստի հաջորդ եռակողմ հանդիպման մասին դեռ տեղեկություն չկա»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ