Սունակն ասել է՝ որն է այժմ իր հիմնական առաջնահերթությունը

Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը «Times» թերթին տված հարցազրույցում:

 

Բրիտանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը՝ պետական բյուջեում 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ 57,3 մլրդ դոլար) դեֆիցիտը ծածկելու համար:

 

«Դուք պետք է վստահ լինեք, երբ ինչ-որ բան եք անում, դա անում եք արժանապատվորեն և ազնիվ եք մարդկանց հետ։ Ոչ մի կառավարություն չի կարող լուծել բոլոր խնդիրները: Կյանքն այդքան էլ պարզ չէ»,- ասել է Սունակը։ Վերջինիս խոսքով՝ այժմ իր հիմնական առաջնահերթությունը գնաճի դեմ պայքարն է։
 

Քաղաքականություն

Պատահարներ