Իրանական ռիալն ընկել է գրանցելով ռեկորդային ցածր մակարդակ

Իրանի տնտեսության վրա՝ բողոքի ցույցերը, միջուկային բանակցություններում առաջընթացի բացակայությունն անդրադարձել է ռիալի նվազմանը, որն ամենացածր մակարդակին է հասել: 

Ռիալը միջին հաշվով ընկել է մինչև 363,500 ԱՄՆ դոլարի դիմաց. ավելի քան 40%: 

Ռիալի անկումը տեղի է ունենում այն ֆոնին, որ ռեժիմը պայքարում է ճնշելու հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, երբ աղջիկը ձերբակալվել է երկրի իսլամական հագուստի ենթադրյալ խախտման համար: 

Ինչպե՞ս Իրանում հիջաբ կրելու դեմ բողոքի ցույցերը հասարակության մեջ զայրույթ առաջացրեցին. 

Փոխարժեքի նվազումը մասամբ կարելի է բացատրել Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսման հարցում առաջընթացի բացակայությամբ, որը վերջ կդնի ռեժիմի դեմ պատժամիջոցներին ՝ իր միջուկային ծրագիրը զսպելու պարտավորության դիմաց, Bloomberg News-ն է գրում: Արժույթը նույնպես տառապում է ֆոնդային բորսայից կապիտալի ուժեղ արտահոսքից, քանի որ իրանցիները ձգտում են կանխիկ գումար հավաքել արտարժույթ գնելու համար՝ տնտեսական և քաղաքական անկայունությունից պաշտպանվելու համար: 


 

Քաղաքականություն

Պատահարներ