Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է այն հարցին, թե Ռուսաստանը նախատեսո՞ւմ է ավելի ակտիվ գործել «փափուկ ուժի» կամ հանրային դիվանագիտության համաձայն, այդ թվում՝ Հայաստանում։

 

Ըստ Կոպիրկինի՝ Ռուսաստանի համար Հայաստանը և հայ ժողովուրդը «եղբայրներ են, որոնց հետ իրենք շատ կապված են։


«Մեր ավանդական մոտեցումն այն է, ինչ մենք անում ենք, սա ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների բնորոշ գիծն է: Իսկապես, այն, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի համար, Հայաստանի հետ, շատ ռազմավարական բնույթ է կրում հայկական պետության համար։ Ավանդաբար նման գործունեությունը չենք համարում, ասենք, PR-ի բաղադրիչ»,- ասել է նաԵրևանում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։


Նա նշել է, որ հայերը կազմում են ռուսական հասարակության զգալի և բավականին ազդեցիկ հատված։

«Բնականաբար, մեզ համար շատ դժվար է խզել այդ կապերը, առանձնանալ միմյանցից, հետևաբար մենք սովոր չենք նման PR-ով զբաղվել և դրա շուրջ ինչ-որ խաղեր խաղալ, դա չի համապատասխանում մեր մտածելակերպին»,- ընդգծել է նա։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ