Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ևՀայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին: 

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպեցի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի  հետ։ Ես ևս մեկ անգամ վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունը խաղաղությա համաձայնագրի շուտափույթ կնքմանը  և կոչ արեցի զերծ մնալ գործողություններից, որոնք կխաթարեն գործընթացը»,- գրել է Բայրամովը։ 
 

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Էնթընի Բլինքենի բացման խոսքը բանակցություններին ընդառաջ։
 

Քաղաքականություն

Պատահարներ