Փելոսին կարող է հրաժարական տալ ամուսնու դեմ մահափորձի պատճառով. CNN

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր հրաժարականի իր որոշման վրա կազդի ամուսնու՝ Փոլ Փելոսիի դեմ մահափորձը։

 

Լրագրող Անդերսոն Կուպերը նրան հարցրել է, թե արդյոք որոշել է, թե ինչ է անելու՝ նշելով, որ «շատ քննարկումներ են եղել այն մասին, թե հրաժարական կտա՞ք, եթե դեմոկրատները պարտվեն» Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։

Փելոսին ասել է, որ իր որոշման վրա «կազդի այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում»։ Դրանից հետո Կուպերը նրան հարց է տվել, թե արդյոք ամուսնու վրա հարձակումը կազդի՞ դրա վրա։ Փելոսին դրական պատասխան է տվել:

 

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի են ունենում միջանկյալ ընտրություններ, որոնցում կընտրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի մեկ երրորդը։ 

Քաղաքականություն

Պատահարներ