«Այս դեսպանատունն Իրանի հետ կապ չունի». իրանցի վերլուծաբանը քննադատել է Ադրբեջանին ուղղված շնորհավորանքը

Իրանցի գրող և վերլուծաբան Սալար Սեյֆը թելեգրամյան իր ալիքում քննադատել է Իրանի դեսպանատանը՝ Ադրբեջանին 44-օրյա պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ շնորհավորելու համար: Նա մասնավորապես գրել է.

 

«Բաքվում Իրանի դեսպանությունը Իսրայելի դեսպանատան հետ միասին շնորհավորում է մեր երկրի հյուսիսարևմտյան սահմանների մոտ իսրայելական և թաքֆիրական ուժերի ստեղծման տարեդարձի կապակցությամբ։ Հետո լուսնի վրա դիվերսանտների ու անջատողականների ենք փնտրում։ Այս դեսպանատունն Իրանի հետ կապ չունի»,-գրել է իրանցի վերլուծաբանը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ շնորհավորանքներ են հնչել Բելառուսից, Իրանից, Թբիլիսիի հեռուստաաշտարակը և կամուրջը ներկվել են ադրբեջանական դրոշի գույներով։ 

Քաղաքականություն

Պատահարներ