«Թրամփի հիասթափության առիթը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած միջանկյալ ընտրություններին. «Թրամփի հիասթափության առիթը
ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների խիստ նախնական արդյունքները հուշում են, որ Ներկայացուցիչների պալատն անցնելու է հանրապետականների վերահսկողության տակ, իսկ Սենատում շարունակելու են մեծամասնություն կազմել Բայդենի կուսակիցները:


Իհարկե, հանրապետականները լավ արդյունքներ են գրանցել, ինչն, իհարկե, հեռու է մեծ հաջողություն համարվելուց: Համենայնդեպս, հանրապետականների արդյունքները շատ ավելի համեստ են, քան հուշում էին սոցիոլոգիական հարցումները:
Ի դեպ, թրամփիստները ոգևորվելու առիթ չունեն հատկապես, որովհետև 2024-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության primaries-ում Թրամփի պոտենցիալ մրցակից Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ամենահամոզիչ հաղթանակն է տարել հանրապետական նահանգապետերի շարքում»:

Քաղաքականություն

Պատահարներ