Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի համար ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից երաշխավորների կարիք է տեսնում: Մարուքյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

 

«Վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում է և խեղաթյուրում հրադադարի եռակողմ հայտարարությունը: Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ՝ առնվազն ՄԱԿ-ի 5 մշտական անդամներից»,- նշել է Մարուքյանը:

Քաղաքականություն

Պատահարներ