Իրանը Սաուդյան Արաբիային կոչ է անում չփորձարկել Թեհրանի համբերությունը

Իրանի հետախուզության ղեկավար, տեղեկատվության նախարար Իսմայիլ Խաթիբը Սաուդյան Արաբիային նախազգուշացրել է, որ Թեհրանը չի երաշխավորում իր մշտական համբերությունը երկրում իրավիճակի սրման նկատմամբ:


«Իրանում ցանկացած անկայունություն կարող է տարածվել նաեւ տարածաշրջանի երկրների վրա։ Մինչ այժմ Իրանը հավատարիմ է եղել ռազմավարական համբերատարությանը՝ հիմնավոր պատճառաբանությամբ, սակայն նա ոչ մի երաշխիք չի տալիս, որ կպահպանի այն թշնամական գործողությունների շարունակման դեպքում», - Հաթիբի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը։

 

Այս նախազգուշացումը կապված է Սաուդյան Iran International հեռուստաալիքի հակաիրանական գործունեության հետ, որի աշխատակիցները Իրանի տարածքում զբաղվում են երիտասարդների շրջանում քարոզչական գործունեությամբ՝ կոչ անելով բողոքի ցույցերի դուրս գալ:
 

Արդեն մեկուկես ամիս է, ինչ Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին երիտասարդ իրանցի աղջկա` Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել է բարքերի ոստիկանությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ