«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո որոշում է կայացրել

 «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։

 

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ նույնպես դժգոհ են Ռոնալդուի արարքից։

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» իրավաբանական խորհրդակցություններ է անցկացնում՝ այս իրավիճակում լավագույն լուծումն ընտրելու համար։ 

 

Տեն Հագը վստահ է, որ Ռոնալդուն լավ մարզավիճակում է և կարող է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում: Բայց գլխավոր մարզիչը չի ցանկանում դրա համար զոհաբերել թիմի ներսում համախմբվածությունը և պատրաստ է հունվարին բաց թողնել նրան, եթե անգամ չկարողանա համապատասխան փոխարինող գտնել։

Քաղաքականություն

Պատահարներ