Ռոնալդուի տրանսֆերի համար առաջարկել են մեկ լիտր գարեջուր և կարկանդակ

Blyth Spartans ֆուտբոլոյին թիմը հայտնի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է մեկ լիտր գարեջուր և կարկանդակ, փոխանցում է Gazeta.ru-ն։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա պորտուգալացի հարձակվողը հրապարակայնորեն քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական թիմին, ղեկավարությանը և նրանց վարած քաղաքականությունը։ 

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստի փաստաբաններն աշխատում են «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։

 

Քաղաքականություն

Պատահարներ