ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն ձեռք է մեկնել Ֆերնանդեշին, ով դժկամությամբ է բարևել նրան

 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ նրա ակումբակից, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի առաջին հանդիպումը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո ազգային թիմում սառն է ստացվել։

Ֆերնանդեշը դժկամությամբ է բարեւել Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքականի հանդերձարանում եւ անմիջապես շրջվել է՝ մոտենալով մյուս թիմակիցներին։ Այդ դրվագի տեսանյութը հայտնվել է համացանցում։

 

Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։

 

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությունում նշել է, որ հարցազրույցում նշած բոլոր փաստերը դիտարկելուց հետո կպատասխանի Ռոնալդուին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Սպասվում է, որ արդեն հունվարին մանչեսթերյան ակումբը կազատվի Ռոնալդուից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։

Քաղաքականություն

Պատահարներ