Հայ բռնցքամարտիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին ու հաղթել ժամանակից շուտ

Երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ) Իսպանիայում ընթացող Աշխարհի առաջնությունում Ասիայի չեմպիոն հնդիկ Հարշ Հարշի հետ մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

«Հաղթանակի շնորհիվ Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել հաջորդ փուլ։ Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով»,– ասված է հաղորդագրությունում:

 

Երկրորդ ռաունդում Իսրայելյանը ավելացրել է տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկել Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Քաղաքականություն

Պատահարներ