Հայտնի է` Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի արժեքը. դրանք ամենաթանկն են վերջին 20 տարվա ընթացքում

Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վերջին 20 տարվա ընթացքում ԱԱ խաղերի պատմության ընթացքում ամենաթանկն են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:

Այն մարդիկ, որոնք ներկա կլինեն Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերին, տոմսերի համար գրեթե 40%-ով ավելի կվճարեն, քան նրանք, ովքեր դիտել են 2018 թվականի խաղերը Ռուսաստանում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ եզրափակիչի տոմսերն արժեն միջինը 812 դոլար, ինչը 59%-ով ավելի է Ռուսաստանում ԱԱ եզրափակիչ խաղի տոմսերի գնից:

Մինչ Ռուսաստանում երկրպագուները միջինը 254 դոլար են վճարել մեկ նստատեղի համար, Կատարում խաղերի տոմսերն արժեն միջինը 340 դոլար:

«Կատարում մեկնարկելիք ԱԱ-ն արդեն համարվում է ամենաթանկ աշխարհի առաջնությունը: Երկրում վեց նոր մարզադաշտերի կառուցումը և երկու այլ մարզադաշտերի ամբողջական վերանորոգումը արժեցել են մոտ 3 միլիարդ դոլար»,- ասվում է հետազոտության մեջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ