Սկանդալ` Կատարում. Էկվադորի ֆուտբոլիստներին մեծ գումարներ են վճարել, որպեսզի նրանք պարտվեն բացման խաղում

Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական կենտրոնի լրագրող, քաղաքական վերլուծաբան Ամջադ Թահան հայտարարել է, որ Կատարը կաշառել է Էկվադորի թիմի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի նրանք պարտվեն 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում: Այս մասին գրում է championat.com-ը:

 

«Կատարը 7,1 միլիոն եվրոյով կաշառել է ութ էկվադորցի ֆուտբոլիստների, որպեսզի նրանք տանուլ տան խաղը` (0:1): Կատարի եւ Էկվադորի հինգ ինսայդերներ հաստատել են տեղեկությունը։ Հուսով ենք, որ դա սուտ է: Մենք ակնկալում ենք, որ այս տեղեկատվության տարածումը կազդի արդյունքի վրա: Աշխարհը պետք է հակազդի ՖԻՖԱ – ի կոռուպցիային», - գրել է Թահան իր սոցկայքերում։
 

Քաղաքականություն