Բենզեման չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

 Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։ Ավելի վաղ Բենզեման ժամանակից շուտ լքել էր մարզումը։ Նա գնացել էր հետազոտության Դոհայի հիվանդանոցում, որը, ցավոք, հաստատել է ազդրի վնասվածք, որը կպահանջի երեք շաբաթ վերականգնողական շրջան:

 

«Ես շատ տխուր եմ Կարիմի համար։ Չնայած Ֆրանսիայի համար այս նոր հարվածին, ես լիովին վստահում եմ իմ թիմին։ Մենք ամեն ինչ կանենք՝ հաղթահարելու մեր առջև ծառացած հսկայական մարտահրավերը»,- ասել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

D խմբում Ֆրանսիան կհանդիպի Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ:

 

Հարկ է նշել, որ սա, ըստ ամենայնի, վերջին Աշխարհի առաջնությունն է, որին ֆուտբոլիստը կարող էր մասնակցել: Կարիմը այս տարի կդառնա 35 տարեկան է:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ