Կատարում արգելել են աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում գարեջրի վաճառքը

 Կատարի իշխանություններն արգելել են աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում գարեջրի վաճառքը։

 

«Հյուրընկալող երկրի իշխանությունների եւ ՖԻՖԱ-ի միջեւ բանակցություններից հետո որոշվել է կենտրոնացնել ալկոհոլային խմիչքների վաճառքը FIFA Fan Fest-ում, երկրպագուների այլ ուղղություններով եւ արտոնագրված վայրերում՝ հեռացնելով գարեջրի կետերը 2022 թվականի աշխարհի առաջնության մարզադաշտերից», - հայտնել է ՖԻՖԱ-ը:

 

Կատարում խստորեն վերահսկվում է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։ Ալկոհոլը սովորաբար թույլատրվում է միայն մի քանի հատուկ արտոնագրված հյուրանոցներում և ռեստորաններում:

Քաղաքականություն

Պատահարներ