Մեսսին կարող է միանալ «Մաչեսթեր Սիթի»-ին

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաջորդ տարի` 2023 թվականին, կարող է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: 

Այս մասին գրում է El National-ը: «Քաղաքաբնակների» ղեկավարները ցանկանում են, որ 35-ամյա արգենտինացին հարձակողական եռյակ կազմի Էրլինգ Հոլանդի և Քևին դե Բրեյնեի հետ։ Թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան։ 

Ինքը՝ Մեսսին, այս պահին դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգում կամ վերադարձ կատալոնական «Բարսելոնա», որը գլխավորում է նրա ընկերը և նախկին թիմակից Չավին։ Արգենտինացի պետք է վերջնական որոշում կայացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին: 

 

Քաղաքականություն