ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Ռոնալդուի և Մեսսիի մասնակցությամբ տեսահոլովակը

 «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի համատեղ լուսանկարը մոնտաժված է։ Ավելի վաղ ֆուտբոլիստներն իրենց սոց․ցանցերի էջերում միաժամանակ հրապարակել էին Louis Vuitton բրենդի գովազդային լուսանկարը, որը մեծ տարածում էր գտել համացանցում։

 

Այժմ արդեն գովազդի նկարահանումների ընթացքը ներկայացնող տեսանյութ է հրապարակվել։ Ֆուտբոլիստներն առանձին- առանձին են լուսանկարվել, իսկ համատեղ լուսանկարն ավելի ուշ մոնտաժվել է։

 

 

Ինչպես տեղեկացրել ենք՝ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին սոցցանցի իրենց էջերում տեղադրել են լուսանկար, որին կից գրել են․ «Հաղթանակը հոգեվիճակ է»։

Ինչպես նշել է Ռոնալդուն՝ լուսանկարն արվել է Louis Vuitton-ի գովազդի համար։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ