Վաղը Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը ժամանակավորապես կփակվի. մանրամասներ

 Վաղը Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը ժամանակավորապես կփակվի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

 

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ