Լավրովին դու՞ր չի եկել հայակակն կողմի քաղաքականությունը. ի՞նչ հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավարը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագային՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո կար ընկալում առ այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է ապագային թողնել:

«Եվ ելնելով սրանից՝ Ռուսաստանը ձևակերպել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել է կողմերին: Դրանում այդ նախադասությունը ներառված էր: Ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է հավանություն տալ ամեն ինչին, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակել: Իսկ երբ հոկտեմբերի վերջին հանդիպեցին (ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը-Խմբ.) Սոչիում, մենք ցանկանում էինք վերադառնալ այս հարցին և փորձել հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել այն ջենթլմենական հասկացության ընկալմամբ, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն, իսկ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Բայց երբ նրանք՝ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը, եկան Սոչի, իրենց հետ Պրահայից բերել էին այն նույն փաստաթուղթը, ըստ որի՝ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով: Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ  պետությունների միջև եղած վարչական սահմանների վրա, ըստ որի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մասն է: Ուստիև, երբ մեր հայ գործընկերները մեզ ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի ԼՂ կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկները, ապա ինքներդ էլ եք հասկանում, որ սա բանակցությունների վարման օպերայից չէ, այլ ուրիշ օպերայից է», - ասել է Լավրովը:

Քաղաքականություն

Պատահարներ