«ԱՄՆ-ը դեռ չի ճանաչում Ռուսաստանի նոր տարածքները». Պեսկով

ԱՄՆ-ը դեռ չի ճանաչում Ռուսաստանի նոր տարածքները, ինչը զգալիորեն բարդացնում է քննարկումների համար փոխադարձ հողի որոնումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ապագայում չի ծրագրում շփումներ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդունում է նման հնարավորությունը, եթե ՌԴ նախագահը «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հետագա շփումները հնարավոր են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների դեպքում։

 

«Միացյալ Նահանգները դեռևս չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության կազմում նոր տարածքները: Եվ, իհարկե, դա էապես բարդացնում է ինչ-որ փոխադարձ հիմքի որոնումը: Հիմքեր, որոնք հնարավոր են փոխադարձ քննարկման համար», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Քաղաքականություն

Պատահարներ