Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Աղաջանյան

 Հայաստանի գործող իշխանությունների օրոք է, որ Արցախի Հանրապետությունն այնքան բյուջետային օգնություն է ստացել, որքան ամբողջ վերջին 30 տարիների ընթացքում չի ստացել: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

 

Նա ասաց, թե պատերազմի արդյունքում ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են։

«Արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է», - ասաց Աղաջանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ