«Այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով». Ռուբինյան

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինանը խորհրդարանում խոսեց անվտանգային խնդիրների մասին և անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից տարվող դիվանագիտությանը:

 

«Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից»,- ասաց Ռուբինյանը:

 

Ռուբինյանն անդրադարձավ նաև Արցախի խնդրի մասին և ասաց.

 

«Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:

Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ