Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին

 «Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից»։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մենք հնարավորություն ունեցանք բովանդակալից քննարկում ունենալ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» Խմբակցության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով քննարկել առաջարկվող նախագիծը՝ հաշվի առնելով, որ նախագիծը պետք է լիներ ԱԺ անունից, տրամաբանական էր, որ պետք է համաձայնեցված տարբերակի հասնեինք»,-նշեց Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ դիրքորոշմանը՝ քվերակության հարցի վերաբերյալ, Էդուարդ Աղաջանյանը հանձնաժողովի իրենց խմբակցության անդամներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել նախագծի հաստատմանը։

Քաղաքականություն

Պատահարներ